ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի կազմակերպիչներ և ծնողներ,

Սեպտեմբերի մեկին մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը` կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն:

Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն առավոտյան արթնանա այն գիտակցմամբ, որ այդ օրվա կատարած աշխատանքից ու ջանքերից է կախված իր ու իր երկրի ապագան, և կարդացած յուրաքանչյուր գիրք, ձեռք բերված յուրաքանչյուր հմտություն ու ունեցած ցանկացած հաջողություն այն հենասյուններն են, որոնց վրա կառուցվում է պետությունը:

Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն:

01.09.2019 20:0
1036

Copyright © 2012-2019 - Das.am


DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: