Նախագծի մասին

Շատ հաճախ է պատահում, երբ աշակերտը չի կարողանում ինքնուրույն լուծել իրեն հանձնարարված տնային աշխատանքից որևէ բարդ վարժություն, իսկ ծնողները միշտ չէ, որ կարողանում են ժամանակ տրամադրել օգնելու իր երեխային, կամ ուղղակի իրենք էլ են դժվարանում այդպիսի վարժությունների լուծման մեջ: Արդյունքում աշակերտի տնային աշխատանքը մնում է անկատար կամ նա դիմում է հարևանի օգնությանը, որը հաճախ այնքան էլ հաճելի չի լինում կամ էլ պարզապես աշակերտը դասամիջոցին փորձում է արագ-արագ արտագրել դասարանի լավ սովորողից՝ առանց ընկալելու վարժության լուծման մեթոդն ու ձևը: ԴԱՍ.am նախագծի նպատակն է նպաստել այս իրավիճակի գոնե մի փոքր լավացմանը: Կայքում գտնվող բոլոր վարժությունները ներկայացված են հնարավորինս մանրամասն լուծումներով, անհրաժեշտ պատկերավոր գրաֆիկներով, մեկնաբանություններով, իրենցից ներկայացնում են ուղեցույց նմանատիպ վարժությունների լուծման համար: Սա հնարավորություն է տալիս աշակերտին հանգիստ տնային պայմաններում օրվա ցանկացած պահին դիմել կայքի օգնությանը, վերլուծել և հասկանալ վարժության լուծման մեթոդն ու եղանակը: ԴԱՍ.Am նախագծի մոտակա նպատակն է համալրել կայքի բովանդակությունը բոլոր առարկաներով ու դասարաններով, իսկ հեռակա նպատակներից է՝ դարձնել կայքը հանրակրթական ուսուցողական պորտալ՝ առցանց ուսուցողական տեսանյութերով, մտավոր խաղերով, տարբեր մրցույթներով: Հուսով ենք Ձեզ դուր է գալիս մեր նախագիծը և Դուք հաճախակի եք օգտվում մեր տրամադրած ծառայություններից: Հարգանքներով՝ ԴԱՍ.Am
Սովորողի գլխի ինքնուրույնությունը՝ ցանկացած արդյունավետ ուսմունքի միակ ամուր հիմքն է:

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: