Հայտնի դարձան 2016/2017 միասնական քննությունների դպրոց կենտրոնները

Այսօր հայտնի դարձավ այն դպրոցների անվանումները, որտեղ այս տարի կկայանան 2016/2017 ուստարվա ընդունելության միասնական քննությունները: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ քննական կենտրոնների թիվը հինգով նվազել է :

Եվ այսպես դրանք են՝

Արագածոտնի մարզում գործելու են Աշտարակի թիվ 3 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները:

Արարատի մարզում կգործեն Արտաշատի թիվ 1 հիմնական և Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցները:

Արմավիրի մարզում՝ Արմավիրի թիվ 5 հիմնական և Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոցները:

Գեղարքունիքի մարզում՝ Գավառի թիվ 3 հիմնական և Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցները:

Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց և Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցը:

Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 1 ավագ և Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցները:

Շիրակի մարզում՝ Գյումրու թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցները:

Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի թիվ 3 ավագ դպրոցը:

Տավուշի մարզում՝ Իջևանի թիվ 3 հիմնական և Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցները:

Սյունիքի մարզում՝ Գորիսի թիվ 1 միջնակարգ, Գորիսի թիվ 3 հիմնական և Կապանի թիվ 9 ավագ դպրոցները:

 

Վերջապես Երևան քաղաքում կգործեն հետևյալ կենտրոնները՝

Թիվ 189 ավագ դպրոց

Թիվ 196 հիմնական դպրոց

Թիվ 195 ավագ դպրոց

Թիվ 118 ավագ դպրոց

Թիվ 190 ավագ դպրոց

Թիվ 62 ավագ դպրոց

Թիվ 170 ավագ դպրոց

Թիվ 20 հիմնական դպրոց

ԵՊԲՀ - Երևանի պետական բժշկական համալսարանը

ՀՊՏՀ - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը

 

Քիչ անց կտեղադրենք նաև քննական օրերը:

Աղբյուր՝ Գնահատման և թեստավորման կենտրոն

29.04.2016 14:26
8214

Copyright © 2012-2026 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: