Մեկնարկել է Նոբելյան հերթական շաբաթը
Նոբելյան հերթական շաբաթը հոկտեմբերի 3-ին Շվեդիայի մայրաքաղաքում կբացվի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի դափնեկիրների անունների հրապարակմամբ:
Առաջիկա օրերին հայտնի կդառնան այլ անվանակարգերում ևս մրցանակի դափնեկիրները: Այդպես, հոկտեմբերի 4-ին կհրապարակվի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան կոմիտեի որոշումը, հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 7-ին՝ խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, հայտնում է ТАСС-ը:
Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին, գրականության ոլորտում՝ հոկտեմբերի 13-ին: